Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Գելային մանիկյուրը ավելի կթանկանա՝ ԵՄ-ում նոր արգելքի պատճառով  

14:38, 5 սեպտեմբերի

Եվրոպայում գելային մանիկյուրի սիրահարներին սպասվում է փոփոխություն. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել TPO-ի (տրիմեթիլբենզոիլ դիֆենիլֆոսֆինի օքսիդ) կոսմետիկայի մեջ օգտագործման արգելքը։

Եվրոպական հանձնաժողովը այն ճանաչել է որպես վերարտադրողական առողջության համար պոտենցիալ վտանգավոր, ինչպես նաև հնարավոր քաղցկեղածին։ Չնայած արգելքը դեռևս չի տարածվում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի վրա, փորձագետները կանխատեսում են, որ մոտ ապագայում այնտեղ նույնպես կարող են ձեռնարկվել նմանատիպ միջոցառումներ։

Մասնագետների կարծիքով, TPO-ն առկա չէ բոլոր գելային լաքերում, սակայն հենց այն է, ինչը արագացնում է ծածկույթի պոլիմերացման գործընթացը և եղունգներին հաղորդում է բնորոշ փայլ։ Գեղեցկության սրահները այժմ ստիպված կլինեն ազատվել հին պաշարներից, անցնել նոր բանաձևերի և վերապատրաստել մասնագետներին այլընտրանքային տարբերակների հետ աշխատելու համար։ Այս ամենը կհանգեցնի պրոցեդուրաների գների բարձրացմանը։

«Մենք արդեն փորձարկում ենք TPO-ից զերծ գծեր և պատրաստում ենք նոր գնացուցակներ։ Ամենայն հավանականությամբ, գները կբարձրանան», - ասել է լոնդոնյան Backstage սրահի սեփականատեր Կարինա Դուբինինան։

Որոշ մասնագետներ նշում են, որ արգելքը կարող է մեծացնել «բնական» պրոցեդուրաների պահանջարկը, ինչպիսիք են ճապոնական մանիկյուրը, որը քիմիական բաղադրիչների և ուլտրամանուշակագույն լամպերի փոխարեն օգտագործում է հանքային մածուկներ և յուղեր։

Արգելքը հակասություններ և քննադատություններ է առաջացրել։ Արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ այն համարում են վաղաժամ և տնտեսապես վտանգավոր փոքր բիզնեսի համար, քանի որ բավարար ապացույցներ չկան մարդկանց վնաս հասցնելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, ԵՄ շուկայում գործող բոլոր արտադրողները պարտավոր են անցնել TPO-ից զերծ բանաձևերի։

Մեծ Բրիտանիայում մանիկյուրի միջին արժեքը ներկայումս կազմում է 38-50 ֆունտ ստեռլինգ, սակայն սրահների սեփականատերերը զգուշացնում են, որ գինը կարող է զգալիորեն բարձրանալ առաջիկա ամիսներին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search